Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Ի՞նչ իշխանություն է պետք Հայաստանին ու հայ ժողովրդին

Ի՞նչ իշխանություն է պետք Հայաստանին ու հայ ժողովրդին
28.05.2026 | 11:50

Հայաստանին ու հայ ժողովրդին անհրաժեշտ է իշխանություն, որի առաջնորդներն իրենց կյանքով ու գործով ապացուցել են, որ մինչև ուղնուծուծը ՀԱՅ են՝ հայրենասեր են, ազգասեր և աշխատասեր։ Մարդիկ, ովքեր, իրենց բարձր մասնագիտական կարողություններից բացի՝

1) պաշտում և ամեն քայլափոխի պաշտպանում են հայոց լեզուն

2) հայոց պատմությունը համարում են անձեռնմխելի և անսակարկ ազգային-ռազմավարական պաշար

3) զարգացնում և առաջ են մղում հայկական մշակույթը՝ առաջնությունը չզիջելով օտար մշակութային հոսանքներին

4) ժողովրդասեր են և լսում են զանգվածների ձայնը

5) հայոց ազգային-ազատագրական և ռազմահայրենասիրական ավանդույթի հավատավոր հետևորդ են

6) Հայոց Եկեղեցու աներեր պաշտպան են

7) դաստիարակում են ազգային արժեքներին հավատարիմ զավակներ

8 ) հայկական պետական ու ազգային խորհրդանիշներին վերաբերում են խորին ակնածանքով

9) ընչաքաղց չեն

10) խորապես ուսումնասիրել են Հայաստանի աշխարհառազմավարական հատուկ իրադրությունը և քաջատեղյակ են միջազգային ու տարածաշրջանային խնդիրներին։

Միայն այսպիսի իշխանությունն է արժանի ղեկավարելու Հայաստանը։ Աստված տա՝ մի օր ունենանք։ Գոնե սկսենք շարժվել այդ ուղղությամբ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ